ՊԱՏԱՍԽԱՆ
  Մարդկանց մեծ մասը մտածում է, թե ոչ մի տարբերություն չկա, կփոխենք մեր ընտրությունը, թե ոչ: Քանի որ դռներից մեկի հետևում այծ է, մյուսի հետևում մեքենա, նշանակում է, որ մեր ընտրած դռան հետևում մեքենա լինելու հավանականությունը 50% է: Այսպիսի կարծիքը շատ տրամաբանական է հնչում, սակայն դա այդպես չէ:

  Հարցին շատ հեշտ է պատասխանել հավանականությունների տեսության հիման վրա: Քանի որ դռների հետևում 2 այծ կա 1 ավտոմեքենա, երբ մենք առաջին անգամ ընտրում ենք դռներից մեկը, նրա հետևում մեքենա լինելու հավանականությունը 1/3 (33,3%) է, իսկ այծ լինելու հավանականությունը՝ 2/3 (66,6%), իսկ հավանականությունը, որ մեքենան մյուս 2 դռներից մեկի հետևում է 66,6% է: Երբ հաղորդավարը բացում է դռներից մեկը, որի հետևում այծ է, վերը նշված հավանականությունների մեջ ոչինչ չի փոխվում, քանի որ մեր ընտրությունը դեռևս չի փոխվել: Մեր ընտրած դռան հետևում մեքենա լինելու հավանականությունը շարունակում է մնալ 33,3%, հետևաբար մյուս փակ մնացած դռան հետևում մեքենա լինելու հավանականությունը 66,6% Է: 
  Նշանակում է, որ նման պարագայում միշտ ճիշտ է փոխել ընտրած դուռը, քանի որ այդ դեպքում մեքենա շահելու հավանականությունը կլինի ավելի մեծ:
   Ավելի հեշտ պատկերացնելու համար պատկերացնրե՛ք, որ դուք ընտրել եք ոչ թե 3 այլ 100 դռներից մեկը: Այդ դեպքում Ձեր ընտրած դռան հետևում մեքենա լինելու հավանականությունը 1% է: Եթե հաղորդավարը բացի 98 դուռ, որի հետևում այծ է, բնականաբար, շատ մեծ հավանականությամբ (99%) մեր կատարած նախնական ընտրությունը սխալ է և մեքենան փակ մնացած դռան հետևում է: