ՊԱՏԱՍԽԱՆ
     Իմաստունը, ով մի քանի րոպե հետո գուշակում է, որ 3-ի գլխին էլ սպիտակ գլխարկ է, մտածում է հետևյալ կերպ.
     §Եթե իմ գլխին լիներ սև գլխարկ, ապա մյուս (2-րդ) իմաստունը, տեսնելով, որ իմ գլխին սև գլխարկ է, իսկ 3-րդ իմաստունի գլխին սպիտակ, կմտածեր, որ եթե իր գլխին նույպես լիներ սև գլխարկ, ապա 3-րդ իմաստունը, տեսնելով, որ մյուս 2 իմաստունների գլխին սև գլխարկ է, անմիջապես կասեր, որ իր գլխին սպիտակ է, քանի որ սև գլխարկ ընդամենը 2 հատ կա: Բայց քանի որ 3-րդ իմաստունը լռում է, ապա 2-րդ իմաստունը դրանից կգար այն եզրահանգման, որ իր գլխին ոչ թե սև, այլ սպիտակ գլխարկ է և կասեր այդ մասին: Բայց քանի որ 2-րդ իմաստունը նույնպես լռում է, նշանակում է, որ իմ գլխին ոչ թե սև այլ սպիտակ գլխարկ է¦