ՊԱՏԱՍԽԱՆ  

  Ենթադրենք կա 1 անհավատարիմ կին: Այդ դեպքում նրա ամուսինը, տեղյակ լինելով, որ մյուս վեզիրների կանայք չեն դավաճանում իրենց ամուսիններին, կհասկանա, որ դավաճանը իր կինն է և հենց առաջին օրը կսպանի նրան: 
  Եթե անհավատարիմ կանայք երկուսն են, ապա նրանցից յուրաքանչյուրի ամուսինը կիմանա, որ մյուսի կինը անհավատարիմ է, և կսպասի, որ նա հենց առաջին օրը կսպանի իր կնոջը և բոլորին ազատ կարձակեն: Բայց քանի որ դա տեղի չի ունենում, ուրեմն իր կինն էլ է անհավատարիմ և ինքը կսպանի իր կնոջը երկրորդ օրը: 
  Նույն տրամաբանությամբ, եթե ենթադրենք, որ անհավատարիմ կանայք երեքն են, ապա նրանց ամուսինները միայն երրորդ օրը կհասկանան, որ իրենց կանայք անհավատարիմ են և կսպանեն նրանց, ինչը և տեղի է ունեցել այս դեպքում: