ՊԱՏԱՍԽԱՆ
Հարկահավաքը առաջին պարկից կվերցնի 1 ոսկեդրամ, երկրորդից՝ 2, երրորդից՝ 3 և այդպես շարունակ մինչև տասներորդից՝ 10 ոսկեդրամ և բոլորը միասին կշռի: Ընդհանուրը ստացվում է 55 ոսկեդրամ: Եթե հարկահավաքի վերցրած բոլոր ոսկեդրամները լիներին իսկական, ապա նրանց ընդհանուր զանգվածը կլիներ 550 գրամ:
Կշռելու արդյունքում, եթե պարզվի, որ վերցված 55 մետաղադրամների ընդհանուր զանգվածը 550 գրամի փոխարեն 549 գրամ է, կստացվի, որ կեղծ ոսկեդրամները առաջին պարկում են, 548 գրամի դեպքում՝ երկրորդ պարկում և այլն: