ՊԱՏԱՍԽԱՆ

Քանի որ մենք չգիտենք, թե ով է ճշտախոսը և ովքեր են փոփոխունները, ապա միևնույն է, թե ում կտանք առաջին հարցը: Այսպիսով առաջին հարցը, որ պետք է տանք հետևյալն է.
1. Դու Ճշտախո՞սն ես:
Նա, ում տվել ենք հարցը մեզ կպատասխանի այո կամ ոչ:
Եթե պատասխանի այո, ապա կա 2 տարբերակ.
Եթե պատասխանի այո, ապա կա 2 տարբերակ.
1. Նա ճշտախոսն է և պատասխանում է ճիշտ: Դա նշանակում է, որ նա ճիշտ կպատասխանի նաև մեր 2-րդ հարցին:
2. Նա փոփոխունն է և ստում է: Դա նշանակում է, որ եթե փոփոխուն մարդը սխալ է պատասխանել մեր 1-ին հարցին, ապա պիտի ճիշտ պատասխանի 2-րդին:
Այսինքն ստացվեց, որ եթե այն մարդը, ում տվել ենք առաջին հարցը (դու Ճշտախո՞սն ես), պատասխանի այո, ապա անկախ նրանից, թե նա ճշտախոսն է թե փոփոխուն մարդ, մեր 2-րդ հարցին կպատասխանի ճիշտ: Այդ դեպքում մեր 2-րդ հարցը կլինի.
2.1. Ո՞վ է ճշտախոսը:
Եթե այն մարդը, ում տվել ենք առաջին հարցը (դու Ճշտախո՞սն ես) պատասխանի ոչ, ապա դա նշանակում է, որ նա փոփոխուն է և պատասխանում է ճիշտ: Հետևաբար նա մեր 2-րդ հարցին սխալ է պատասխանելու: Պետք է այնպես ձևակերպել հարցը, որ նրա սխալ պատասխանից մենք իմանանք, թե ով է ճշտախոսը: Այսպիսով այս դեպքում մեր 2-րդ հարցը կլինի.
2.2. Ո՞վ ճշտախոս չէ:
Քանի որ հարցվողը մեզ պետք է տա սխալ պատասխան, ապա նա ցույց կտա հենց ճշտախոսին:
